38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Զզվելի է, երբ Տիգրան Մեծի ստեղծածի «փշրանքներով» բավարարվողները նրան մեղադրում են «քաղաքական անհեռատեսության» մեջ

Զզվելի է, երբ Տիգրան Մեծի ստեղծածի «փշրանքներով» բավարարվողները նրան մեղադրում են «քաղաքական անհեռատեսության» մեջ
27.01.2024 | 15:07

«Ազգայնական», «քաղաքական հալածյալ» ներկայացող մեկը, շա՜տ լուրջ «փիլիսոփայել էր, թե Տիգրան Մեծը հայոց առաջին ու վերջին կայսրն է, և նրա ստեղծած կայսրությունը միանգամայն խորթ էր հայի հոգուն ու մտածելակերպին:

ՀԱՐՑ 1.

Այս բոլոր ժամանակների «ընդդիմադիր», «քաղաքական հալածյալ», «ազգայնականը» հայոց արքա Արգիշտի աշխարհակալի և նրա որդու՝ ՉՈՐՍ ԾՈՎԵՐԻ ՏԻՐԱԿԱԼ Սարդուրի աշխարհակալի (Հյուսիսում նրա տերությունը հասնում էր մինչև Սև ծով, արևելքում հասնում էր մինչև Կասպից ծով, իսկ արևմուտքում Փոքր Ասիա: Հարավում վերագրավեց Բաբելոնիան ամրապնդելով սահմանը մինչև Պարսից ծոց, իսկ հարավ-արևմուտքում տիրեց Դամասկոսի թագավորությունը: Այսպիսով չորս ծովերի մեջ ստեղծվում է հզոր մի տերություն) մասին չգիտի՞, թե՞ նրանց հայ չի համարում։

Եվ ինչու՞ էր կայսրությունը խորթ հայի հոգուն ու մտածելակերպին, եթե այդ ժամանակաշրջանում, հայոց ղեկավարները հաճախակի էին իշխում տարածաշրջանի երկրների վրա, թե՞ «ազգայնականի» կարծիքով հայի հոգուն ու մտածելակերպին հարազատ է ճորտությունը, ստրկությունը, օտարին հպատակվելը (եթե աչքի առաջ այսօրվա հայն է, ապա չեք սխալվում, բայց ավելի քան 2,5 հազար տարվա հեռավորությունից՝ Արգիշտիին, Սարդուրիին, Տիգրանին... նիկոլի, այն ժամանակվա հայերին էլ, այսօրվա նիկոլի (և ոչ միայն) ընտրազանգվածի օրինակով մի չափեք)։

ՀԱՐՑ 2.

Ինչու՞ են, մեծ լսարան ունեցող, կեղծ ազգայնականները, որոնք առանձնապես հայոց պատմությունից չեն փայլում, ակտիվանում այն ժամանակ, երբ նիկոլի իշխանությունը լայն արշավ է սկսում մեր պատմական անցյալի դեմ։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ. Գ.

Զզվելի է, երբ Տիգրան Մեծի (ու նրա նախորդների) ստեղծածի «փշրանքներով» բավարարվողները (ովքեր կանգնած են անգամ այդ «փշրանքները» կորցնելու վտանգի առաջ), նրան մեղադրում են «քաղաքական անհեռատեսության» մեջ։

Հարգելի «գիտունիկներ» Տիգրան Մեծի կայսրությունը ձգվում էր շուրջ 3 մլն քառ. կմ (որը Տիգրանի Հայրենիքի՝ Մեծ Հայքի տարածքից մոտ 10 անգամ մեծ էր), 3 մլն չէ, դուք 3 կմ ազատագրեք (չեմ ասում ուրիշինը գրավեք, դուք դրան ընդունակ չեք), նոր ձեզնից գոհ, մեծ-մեծ խոսեք ու իբր քննադատեք մարդկանց, որոնց անունով այս մի բուռ մնացած ազգը՝ դարեր շարունակ ներկայացել է աշխարհին։

Կամ էլ, ուղղակի վազն անցեք հայոց պատմությունից, առանց այդ էլ այն ապականողների պակաս չի զգացվում ՝ սմբատ հովհաննիսյանը, լիլիթ մկրտչյանն ու ժաննա անդրեասյանը,առանց ձեր միջամտության էլ գլուխ կհանեն։

Դիտվել է՝ 2045

Մեկնաբանություններ